Աշոտյանի հորդորը՝ կառավարության գործընկերներին
Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի 7 օրակարգային հարցերից 2-ի հետ կապված մտահոգություններ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ինչը, նրա խոսքով կապված է գործելաոճի հետ։
«Այդ հարցերի ներկայացման համար գլխադասային է նշանակվել ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը, մեկը համատեղությամբ։ Դրանցից մեկը ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» հարցն է, մյուսը՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» նախագիծը, դրանց հետ կապված այսօր հրավիրվել էր հանձնաժողովի նիստ։ Հարցերը ներկայացնող փոխնախարարները ներկա էին, ի պատիվ իրենց, սակայն չկային քննարկվող հարցերը։ Պարզվում է, որ, հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել առնվազն այս երկու նախագծերը ժամանակին առաքել Ազգային ժողով։ Եվ այդ երկու հարցերը, որտեղ մեր հանձնաժողովը գլխադասային է, այս պահի դրությամբ հանձնաժողովում չեն քննարկվել և կարծիք չկա։ Իհարկե, առաջնորդվելով կոնստրուկտիվ գործելաոճով, որոշվեց նիստը տեղափոխել առավոտյան ժամը 12։30, որ կարողանանք կարծիք հայտնել այդ երկու նախագծի վերաբերյալ», - մանրամասնեց Աշոտյանը։
Պատգամավորը կառավարության գործընկերներին հորդորեց ԱԺ-ի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը կատարել պատեհ, ժամանակին ու որակով, որպեսզի դա չազդի համատեղ աշխատանքի արդյունավետության վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում