ԱԱ-2018-ի կիսաեզրափակչից հետո Բրյուսելում բախումներ են եղել
Բելգիայի ազգային հավաքականի երկրպագուները Բրյուսելում անկարգություններ են կատարել ԱԱ ½ եզրափակչում հավաքականի պարտությունից հետո։
Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի հավաքականը հանդիպել էր Ֆրանսիայի հավաքականի հետ։ Խաղն ավարտվել էր 0։1 հաշվով։
Գազետա.ռու-ն գրում է, որ հրապարակում հավաքված երկրպագուները սկսել են տեղի սրճարանի սեղանները շրջել, նաև զանգվածային ծեծկռտուք է սկսվել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։ 120 ոստիկան շրջափակել են հրապարակի շրջակա տարածքը։ Երկրպագուների հետ բախումների արդյունքում տուժել է ոստիկան։
Այսօր կայանալու է ½ եզրափակչի Անգլիա-Խորվաթիա խաղը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան