Իտալացի բանվորները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի տրանսֆերի պատճառով
«Ֆիատ» գործարանի բանվորները գործադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս» 100 միլիոն եվրոյով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Football Italia-ին։
«Ֆիատ»-ը մտնում է Exor հոլդինգի մեջ, որը թուրինյան «Յուվենտուսի» սեփականատերն է։ Բանվորների դժգոհությունն առաջացրել է այն, որ խաղացողի տրանսֆերի գումարի մի մասը պետք է տրամադրվի գործարանի միջոցներից։
«Քանի դեռ բանվորներն ու նրանց ընտանիքներն ամրացնում են գոտիները, սեփականատերը որոշում է գումար ներդնել մեկ անձի համար։ Արդարացի՞ է»,- գրված է արհմիությանն ուղղված նամակում։
Նախատեսվում է գործադուլ հուլիսի 15-17-ը։
Հիշեցնենքք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Քրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»։ Պորտուգալացին մադրիդյան ակումբում հանդես էր գալիս 2009 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն բացատրել է «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելու իր որոշումը
- Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս»
- Ռոնալդուն պատրաստվել է Իտալիա տեղափոխվելուն
- Ռոնալդուն հնարավոր է դառնա «Յուվենտուսի» խաղացող
- Ռոնալդուն կիսվել է Աշխարհի գավաթի մասին իր տպավորություններով
- Ռոնալդուն գլխավորում է աշխարհի խաղերի ռմբարկուների ցուցակը
- Ռոնալդուն 51-րդ հեթ-տրիկի հեղինակ է դարձել