Նա ամորձատվել է հանուն բարձր ձայնի. Մայքլ Ջեքսոնի բժիշկ
2009 թվականին մահացած փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրրեյը անսպասելի խոստովանություն է արել երգչի հոր մասին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, համացանցում հայտնված տեսանյութում Մյուրրեյը պատմել է, որ ընտանիքը փաստացի ամորձատել է աստղին:
«Փաստը, որ նա ամորձատվել է բարձր ձայնը պահելու համար, ուղղակի անհավանական է»,-Մյուրրեյի խոսքերն է մեջբերել RT-ն:
Ինչպես պարզաբանել է բժիշկը, Ջո Ջեքսոնը 12 տարեկանից սկսած որդուն հորմոններ է ներարկել՝ դեմքի պզուկների բուժման պատրվակով ու նաև նրա համար, որ ձայնը չկոտրվի:
«Հուսով եմ, Ջո Ջեքսոնը կքավի իր մեղքերը դժոխքում»,- ասել է Մյուրրեյը Ջեքսոն-ավագի մասին, ով մահացել է հունիսի վերջին:
Մյուրրեյն առաջին անգամ Ջեքսոնի հոր այդ քայլերի մասին ակնարկել էր 2016 թվականի իր ինքնակենսագրությունում:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009-ին պրոպոֆոլի և հանգստացնող դեղամիջոցների մահացու չափաբաժնից: Կոնրադ Մյուրրեյը երգչի անձնական բժիշկն է եղել ու բանտում անցկացրել է երկու տարի՝ Ջեքսոնի ոչ կանխամտածված սպանության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին