Ֆրանսիայում առաջին անգամ գրանցվել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման դեպք
Առողջության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտը (INSERM) հայտնել է Ուսուտու վիրուսով մարդու վարակման առաջին դեպքի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովստին:
Այն գրանցվել է Ֆրանսիայում: Վարակված տղամարդը 30 տարեկան է, որին տեղափոխել են INSERM կլինիկա ` դիմային նյարդի վնասմամբ: Այնտեղ էլ ախտորոշվել է հիվանդությունը և բուժումն անմիջապես սկսել են:
Ուսուտու վիրուսը փոխանցվում է հիվանդ թռչուններից մոծակների միջոցով և ախտահարում է նյարդային համակարգը: Առաջին անգամ Ուսուտու վիրուսը հայտնաբերվել է 1959 թվականին Աֆրիկայում՝ կենդանիների մոտ: Ավելի հաճախ այն հանդիպում է ճնճղուկների, շիկահավերի, ինչպես նաև չվող թռչունների մոտ:
1996 թվականից սկսած այս վիրուսից թռչունների անկման դեպքեր են գրանցվել Իտալիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում:
Վերջին երկու տարում Իտալիայում հայտնաբերվել է վարակի 10, Խորվաթիայում՝ երեք դեպք: Դեռևս չի հանդիպել մեկ դեպք, երբ Ուսուտու վիրուսը մարդուց մարդուն փոխանցվի: