Հայկ Սարգսյանը կալանավորվել է
Դատարանը բավարարել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն դատարան ներկայացրել էր երեկ:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի, ինչպես նաև ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել. ոստիկանապետ
- Ոստիկանությունը ազատ է արձակել Ալեքսանդր Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին