Կրթություն, գիտություն 15:04 12/07/2018 Հայաստան

Տնօրենների հավաստագրմանը նախորդող վերապատրաստող կազմակերպությունների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են նշմարվում. Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունններն է հայտնում տնօրենների հավաստագրմանը նախորդող վերապատրաստող կազմակերպությունների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված։

Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն  ԿԳ նախարարի 2010թ. մայիսի 18-ի N393-Ն հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը, որտեղ սահմանված են այդ կազմակերպություններին ներկայացվող հետևյալ պահանջները.

1) ուսումնական տարածքը և վերապատրաստող համապատասխան մասնագետները,
2) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված ծրագիրը (Նախարարի կողմից հաստատված հարցաշարին համապատասխան) դասավանդման թեմատիկ պլանավորումը, վերապատրաստման տևողությունը,
3) ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, նյութատեխնիկական բազայի առկայությունը:

Վերապատրաստող կազմակերպություններին ընտրում և երաշխավորում է ԿԳ նախարարի 14.02.2018թ. 125-Ա/2 հրամանով ստեղծված հնաձնաժողովը, որի նախագահն է ՀՀ ԿԳ աշխատակազմի ղեկավարը: Այս հանձնաժողովի երաշխավորության հիման վրա ԿԳ նախարարի 22.08.2018թ. N162-Ա/2 հրամանով ընտրվել են   4 կազմակերպություններ՝ Կրթության ազգային ինստիտուտ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ և «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ: Բոլորի կայքերն ուսումնասիրել եմ  ու ոչ մեկում չեմ գտել պաշտոնական տեղեկատվություն վերապատրաստող մասնագետների մասին, քանի՞սն են ու ովքե՞ր են, որպես վերապատրաստող ի՞նչ ճանապարհ են անցել, ի՞նչ հաջողություններ  են արձանագրել, ի՞նչ տպագիր աշխատանքներ ունեն, ո՞ր ուսումնական հաստատությունում են աշխատում: Կայքերից չի երևում, թե այդ կազմակերպությունները որտե՞ղ են անցկացնում ուսումնական պարապմունքները:  Ինչո՞ւ  այդ կայքերում դրված չեն վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված ծրագրերը:  Չէ՞ որ հանրապետության տարբեր մարզերում ապրող հավաստագրի հավակնորդները կողմնորոշվելու համար պետք է այցելեն այդ 4 կազմակերպությունների կայքերն ու այս տեղեկությունների հիման վրա ընտրություն կատարեն: Այնպիսի տպավորություն ունեմ, որ վերապատրաստող կազմակերպություններին ընտրող ու երաշխավորող հանձնաժողովի անդամները, որոնց մեջ է  նաև ԿԳՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետը, իրականում չեն ստուգել կարգով սահմանված պահանջների առկայությունն ու անհայտ հիմնավորմամբ  ընտրել են դրանց: Իհարկե, ԿԱԻ-իի վերապատրաստումների ընթացքին տեղյակ եմ, թե ովքեր և ինչպես են դրանք իրականացնում, սակայն միևնույն է, այդ կայքում այս մասին նույնպես լիարժեք տեղեկատվություն չկա: Հավելեմ, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով այս ծառայությունը լիցենզավորման ենթակա գործունեություն չի համարվում, որը , իմ կարծիքով, Օրենքի բացթողումն է:

Այս մտահոգություններս արտահայտելու առիթ հանդիսացավ մի ահազանգ, ըստ որի ս.թ. մարտի 16-ից ապրիլի 2-ը տևած վերապատրաստումների ընթացքում «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական Հ/Կ-ի կողմից հավաստագիր է ստացել մի քաղաքացի, ով, ըստ Էրեբունի հիվանդանոցի տված տեղեկանքի,  մարտի 14-ից մինչև մարտի 22-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ՝ առանց ստացիոնար ռեժիմը խախտելու, որովհետև մարտի 19-ին վիրահատվել է: Փաստորեն մարտի 16-ից 22-ը ներառյալ, այսինքն 7 օր, ուրեմն 42 ժամ բացակայել է դասընթացից, սակայն ստացել է վերապատրաստման մասին վկայագիր ու հավաստագրվել է այն դեպքում, երբ ԿԳ նախարարի հրամանով սահմանված վերոնշյալ կարգի համաձայն դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավել, այսինքն 18 ժամից ավել բացակայած անձը չի կարող ստանալ այդ վկայագիրը:  Հարց է ծագում՝  ինչո՞ւ, ինչպե՞ս է տվյալ քաղաքացին ստացել վկայագիր, արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկ չկա :
Նշեմ նաև, որ «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ-ի կայքում որպես Հ/Կ-ի հասցե գրված է Հակոբ Հակոբյան 1 հասցեն (Մերգելյան ինստիտուտ): Անձամբ փորձեցի այցելել  այդ հասցում գտնվող Հ/Կ-ի տարածք, երկար փնտրեցի, սակայն ոչ Հակոբ Հակոբյան 1-ում, ոչ Մերգելյան ինստիտուտում, որն ի դեպ Հակոբ Հակոբյան 3/3 հասցեում է գտնվում, այս Հ/Կ-ի տեղաբաշխման մասին որևէ ցուցանակ չկար և որևէ մեկը չէր լսել նրա գոյության մասին: Երբ հեռախոսով կապվեցի տնօրեն Էլմիրա Պողոսյանի հետ ու հետաքրքրվեցի, թե ո՞րտեղ է տեղակայված իրենց Հ/Կ-ն, ասաց, որ Մերգելյան ինստիտուտի դահլիճում են նախորդ դասընթացն անցկացրել, սակայն այն այժմ վարձակալության է տրվել: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են դահլիճում իրականացրել նախորդ դասընթացը և ո՞րտեղ  են անցկացնելու արդեն հայտարարված մոտակա դասընթացը: Մի խոսքով, այս կազմակերպության գործունեությունը  խիստ կասկածելի է թվում և շատ բնական հարց է առաջանում, թե ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն ինչպե՞ս է երաշխավորել  այս կազմակերպությանն իրականացնելու այնպիսի պատասխանատու  գործընթաց, ինչպիսին տնօրենի հավաստագրին նախորդող վերապատրաստման վկայականը տալն է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}