Ամեն դեպքում կարծում եմ, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի. Թեհմինա Վարդանյան
«Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում դեռևս քաղաքապետի թեկնածուի վերբերյալ քննարկումներ տեղի չեն ունեցել, մի քանի թեկնածուներ են դիտարկվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյնաը, ում անունն, իդեպ, վերջին օրերին շրջանառվում է որպես «Ելք»-ի կողմից Երևանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուի:
Նա միաժամանակ հիշեցրեց, որ այս պահի դրությամբ ինքը չի հավակնում քաղաքապետի պաշտոնին, քանի որ իր 30-ամյակը պետք է լրանա միայն սեպտեմբերի 4-ին: Երևանի քաղաքապետի պաշտոնին այս պահին չի հավակնում նաև ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որովհետև նրա 30 տարեկանը ևս չի լրացել:
Թեհմինա Վարդանյանը միաժամանակ հրաժարվեց հայտարարել՝ ովքե՞ր են որպես քաղաքապետի թեկնածու «Ելք»-ում դիտարկվում:
Անդրադառնալով քաղաքապետի ընտրությունները հուլիսի 16-ին անցկանելու առաջարկին, ավագանու անդամը նշեց, որ դա իրենց համար անակնկալ էր:
«ՀՀԿ-ն ուղղակի ողջամտություն պետք է դրսևորի և նման քայլերի չգնա: Եթե ընտրությունները լինեին մեկ կամ երկու տարի հետո, ես կփորձեի հասկանալ ՀՀԿ-ի առաջադրվելը, սակայն հեղափոխությունից հետո նոր Հայաստանում որևէ կերպ չեմ պատկերացնում նրանց առաջադրվելն ու քվեներ ստանալը: Ամեն դեպքում այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի»,- ասաց Թեհմինա Վարդանյանը՝ համաձայնելով ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն դիտարկման հետ, որ պետք է անցկացվեն ոչ թե միայն քաղաքապետի, այլ ավագանու ընտրություններ ևս:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կա վստահության դեֆիցիտ, մարդը պետք է հեռանա. Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- «Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան