«Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է Երևանի քաղաքապետարանի արտահերթ ընտրություններն անցկացնել 2018 թվականի օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին Երևանի ավագանու՝ այսօր կայացած արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա միաժամանակ նշեց, որ օգոստոսը ոչ միայն անբարենպաստ է նախընտրական քարոզչության համար, այլև անհարմար՝ բուն ընտրությունների կազմակերպման տեսանկյունից: Խաժակյանի խոսքով, այն ենթակառուցվածքները՝ և տպագրատուն, և պատասխանատու անձինք, որոնք պետք է աշխատեն ընտրությունների ժամանակ, դժվար կլինի միատեղել:
«Ես առաջարկում եմ քվեարկության դնել օգոստոսի 8-ը քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանելու հարցը»,- ասաց նա:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն իր հերթին առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել 2018 թվականի հուլիսի 16-ին:
«Այսօրվա նիստը հրավիրված է օրենքի ուժով, ներկա է ավագանու 46 անդամ»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:
«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Կամո Արեյանից հետաքրքրվեց՝ որն էր վերջապես Տարոն Մարգարյանի հրաժարականի պատճառը:
Արեյանն ի պատասխան նշեց, որ նախկին քաղաքապետը իր հայտարարության մեջ արդեն իսկ հայտնել է այդ մասին, և ինքն ավելացնելու բան չունի:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանն եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը. Ռուբեն Բաբայան
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին