Զախարովա. Մոսկվան հույս ունի, որ Երևանն ու Բաքուն լրացուցիչ դիտորդների հարցում հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերեն
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման ու դրա հնարավոր ազդեցությանը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:
Նա հիշեցրել է, որ դեռ 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում հանդիպումների ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկել են հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ու կարգավորման խաղաղ գործըբնթացին նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ քայլերը:
«Այդ նպատակով նրանք պայմանավորվեցին հակամարտության գոտում ավելացնել միջազգային դիտորդների թիվը: Այդ թեման քննարկվել է կողմերի հաջորդ փշումների ժամանակ՝ այդ թվում Կրակովում այս տարվա սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ինչի արդյունքում հասել էին սկզբունքային պատկերացման լրացուցիչ դիտորդների թվի, նրանց տեղակայման ու դրա վերաբերյալ այլ հարցերի մասին: Սակայն վերջնական որոշում դեռ կողմերը չեն ընդունել»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ հիմա Հայաստանում նոր իշխանություն է:
Նա նշել է, որ նախարարների առաջին խորհրդակցությունից հետո կլինեն այլ հանդիպումներ, որոնց ժամանակ կողմերը կքննարկեն ԼՂ խնդրի կարգավորման հարցերի լայն շրջանակ, ներառյալ դիտորդների թեման:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ
- Կայացել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
- ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել իրականացնել ԼՂ հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները. Նալբանդյան
- Սերժ Սարգսյան. Շատ ուրախ կլինեինք, եթե կարողանայինք շարժվել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ