Եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք. Նաիրա Զոհրաբյան
«Ես պատրաստվում եմ վաղն աշխատանքային խմբի նիստին առաջարկել, որ միգուցե ԸՕ քննարկման խորհրդարանական ձևաչափն այս փուլում պաուզա վերցնի։ Ինչո՞ւ, որովհետև ըստ էության՝ մենք մեր հիմնական խնդիրը լուծել ենք։ Խորհրդարանական բոլոր 4 քաղաքական խմբակցությունները Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ իրենց ֆունդամենտալ, հիմնական առաջարկները ներկայացրել են։ Մենք առաջարկում ենք, որ երկու ձևաչափերը համատեղվեն, բայց, կարծես թե, կառավարության համար դա ընդունելի չէ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը շեշտեց՝ երեկ իրենք ստացել են կառավարության հովանու ներքո ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները, և վաղը միգուցե հենց այդ առաջարկները քննարկվեն։
«Մեզ համար այս պահին էական է, թե կառավարությունը մեր առաջարկներից որն է ընդունում և որը կներառի նոր մշալկվելիք ԸՕ-ում։ Երկու տարբեր աշխատանք անելը բացարձակ ռացիոնալ չեմ համարում, որովհետև եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք։ Հիմնական փոփոխության՝ ընտրակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի միջև չկա կոնսենսուս։ Մեր և «Ելք»-ի մոտեցումը նույնական է, մենք գտնում ենք, որ փակ համամասնական ցուցակներով պետք է գնանք, ՀՀԿ-ի մոտեցումը շարունակում է մնալ ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, ՀՅԴ-ն առաջարկում է մի մոդել, որը քննարկման արժանի է՝ համամասնական, բայց բաց ցուցակները»,- շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- ԸՕ նախագծի վերաբերյալ առաջարկները շատ տրամաբանական են. Ռուստամյան
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին