Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
«Իրավասու չեմ իրենց փոխարեն հայտարարություն անելու, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես չգիտեմ՝ իրենք ում կառաջադրեն։ Եթե որոշեն քաղաքապետի թեկնածու առաջադրել, ապա ունեն անհրաժեշտ ձայներ՝քվեարկելու, անցկացնելու քաղաքապետի իրենց թեկնածուին։ Եթե խոսում ենք օրենքի շրջանակում, ՀՀԿ-ն դրա բացարձակ իրավասությունն այսօր ունի»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք մեկին ԲՀԿ-ից, ով արժանի է Երևանի քաղաքապետ դառնալ, Նաիրա Զոհրաբյանը դրական պատասխան հնչեցրեց՝ նշելով, որ կուսակցությունում բազմաթիվ գործիչներ կան, որոնք գերազանց հասկանաում են մայրաքաղաքի խնդիրները և կարող են գլխավորել ԲՀԿ-ի համամասնական ցուցակը։
«Եթե մենք հայտ ենք ներկայացնում՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրությանը, նշանակում է՝ ունենք այն թեկնածուները, որոնք կարող են Երևանում բան փոխել։ Եթե կգնանք արտահերթ ընտրությունների, անպայմանորեն առաջիկա օրերին կներկայացնենք այն թիմը, որը ԲՀԿ-ն կառաջնորդի Երևանի ավագանու ընտրություններին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Իգիթյանը տեղյակ չէ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել
- Ամեն դեպքում կարծում եմ, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի. Թեհմինա Վարդանյան
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- «Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան