Բռնությունների վիճակագրությունն իրապես բավականին խնդրահարույց է. Նաիրա Զոհրաբյան
«Ես նորից ուզում եմ կառավարության ուշադրությունը հրավիրել աջակցության կենտրոնների խնդրին, որոնք պետք է ստեղծվեն դեկտեմբերից, բայց կարծում եմ այս փուլում արդեն մենք պետք է ունենայինք հստակ պայմանավորվածություններ»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի համար խնդրահարույց է այն հանգամանքը, որ աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան, իսկ դրա համար պարտադիր է նաև բռնության ենթարկված անձի դիմումը. «Մենք ձեզ հետ միասին շատ լավ գիտենք, որ շատ դեպքերում ընտանիքներում բռնության ենթարկված կինը, եթե անգամ շատ մեծ ցանկություն ունի դիմել իրավապահ համակարգին, նրա վրա «դաբլ» ճնշում է գործադրվում՝ չներակայացնելու համար»։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի հինգ ամիսներին քննվել է ընտանեկան բռնության 289 դեպք, որոնցից 35-ով հարուցվել է քրեական գործ, այս ընթացքում գրանցվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 174 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 9 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ 26, երեխաների կողմից կողմից ծնողի նկատմամբ 31 դեպք։
«Վիճակագրությունն իրապես բավականին խնդրահարույց է՝ հաշվի առնելով բռնության լատնետ դեպքերը, որոնք որևէ կերպ չեն արձանագրվում, և բռնության ենթարկված անձը չի հրապարակայնացնում, շատ ավելի մեծ է։ Խնդրում եմ կառավարության ներկայացուցիչներին այս խնդրով ոչ թե ընդամենը ընդունել օրենքը և անցնել առաջ, այլ ակտիվ մեխանիզմներ կիրառել՝ աջակցության կենտրոնները գոնե դեկտեմբերից գործարկելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք․ Պաշտպան
- Մշակվել է ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման կանոնների ուղեցույց
- Հրազդանի «Երեխաների աջակցության կենտրոնը» փակման եզրին է
- Բարձրագույն կրթությամբ կանայք ավելի քիչ են ամուսնու կողմից բռնության ենթարկվում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում