Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսօր հանդիպմանը քննարկել են հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին:
«Հուսով ենք, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական իրադարձությունները կնպաստեն տարածաշրջանում կայունության ապահովմանը և խաղաղության հաստատմանը»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո իրականացվող բանակցային գործընթացին:
Լատվիայի Նախագահը նշել է, որ Լատվիայում մոտիկից հետևել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին և բարձր գնահատել այն հանգամանքը, որ գործընթացը կրել է խաղաղ և ժողովրդավարական բնույթ։ Ռայմոնդս Վեյոնիսն կարևորել է Լատվիայի հայ համայնքի դերը երկրի մշակութային և տնտեսական կյանքում, և նշել, որ այն հանդիսանում է լատվիական հասարակության արժեքավոր և անբաժանելի մասը:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանր, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջ մղմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, անկախ դատական համակարգի կայացմանը: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ և հավելել, որ Հայաստանը Լատվիային ընդունում է որպես բարեկամ պետություն և հույսով է, որ հայաստանյան ժողովրդավարական փոփոխություններն ավելի մոտ կդարձնեն երկու երկրները:
Զրուցակիցները կարևորել են նաև համագործակցությունը ՀՀ-ԵՄ փոխգործակցության, մասնավորապես, Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լատվիական կողմին՝ վերը նշված համաձայնագիրն առաջիններից մեկը վավերացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին
- Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին