Վերկա Սերդուչկան հեռանում է բեմից
Ուկրաինացի արտիստ Անդրեյ Դանիլկոն մտադիր է հրաժարվել է պատաժային Վերկա Սերդյուչկայի բեմական կերպարից։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ուկրաինական լրատվամիջոցի, նշում է, որ հրաժեշտի համերգաշրջանից առաջ Վերկա Սերդուչկայի ուկրաինական վերջին համերգը կկայանա Օդեսայում հուլիսի 13-ին։
Նա ելույթ է ունենալու Ուկրաինայի քաղաքներում։ Դանիլկոն գրել է, որ հրաժեշտի շրջագայության միջոցով շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ովքեր իրեն հնարավորութուն են տվել ապահովել իր ֆինանսը, ապրել Կրեսչատիկում, և, սկզբունքորեն չաշխատել։
Անդրեյ Դանիլկոն ելույթ է ունենում Վերկա Սերդուչկա բեմական անվամբ 1990-ականների սկզբից։ 2007-ին նա այդ կեպարով մասնակցել է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին, գրավել երկրորդ տեղը։