Beeline Ստարտափ Ինկուբատորը հայկական ստարտափներին ներկայացրեց բիզնես հրեշտակների ցանցը
Beeline Ստարտափ Ինկուբատորում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանում գործող բիզնես հրեշտակների ցանցին։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այդ ցանցն իրենից ներկայացնում է ներդրողների և ձեռնարկությունների միավորում, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափների և սկսնակ ձեռնարկատերերին տրամադրում են նաև այլ անհրաժեշտ ռեսուրսներ և ուղղակի դրական օրինակ են ծառայում նրանց համար:
Միջոցառման խոսնակներ՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը և Sprint Crowdfunders' Fund-ի ղեկավար Կարեն Վարդանյանը ներկայացրել են այս տեսակ ներդրումների առավելություններն ու հնարավորությունները, ինչպես նաև հուշել են հանդիպման մասնակիցներին, թե ինչպես կարելի է դիմել բիզնես հրեշտակների օգնությանը։
«Բիզնես հրեշտակների հետ համագործակցությունը շատ տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է աշխարհում, և մենք ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը հնարավորինս հասանելի դարձնել հայկական ստարտափների համար։ Հուսով եմ, այսօրվա մասնակիցներն այսօր ստացված տեղեկությունները կկարողանան ապագայում օգտագործել իրենց ստարտափները հաջողության հասցնելու համար», - նշել է Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն այս հանդիպումը կազմակերպել էր իր ռեզիդենտ ստարտափների, պոտենցիալ ռեզիդենտների և բոլոր հետաքրքրվողների տեղեկացվածության բարձրացման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային և մանկական հարթակ
- Beeline-ը և Գործատուների միությունը կաջակցեն դպրոցականների կարիերայի պլանավորմանը
- Beeline IT Hub. Ինչպես աշխատել մի ամբողջ տարածաշրջանի համար
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում
- Ամառային Բիզնես Դպրոցի սաներն այցելել են Beeline-ի վարչական գրասենյակ
- Գաֆէսճեան կենտրոնում ամփոփվել է Beeline-ի հովանավորությամբ անցկացված «Երաժշտական զբոսանքներ»-ը
- Արձակուրդներին ընդառաջ Beeline-ը թարմացրել է «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը
- Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը
- Beeline-ը կանցկացնի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան