Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում քվեարկությամբ որոշվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին:
Ավագանու նիստին քվեարկության ժամանակ ներկա էր ավագանու 46 անդամ, որոշմանը կողմ քվեարկեց 34, դեմ՝ 11, ձեռնպահ մեկ անդամ:
«Ելք» խմբակցության առաջարկի ժամանակ՝ արտահերթ ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, նիստին արդեն ներկա էր ավագանու 49 անդամ:
«Ելք»-ի առաջարկին կողմ քվեարկեց 15, դեմ 34, ձեռնպահ մեկ անդամ. որոշումը մերժվեց:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան