Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները զգալիորեն նվազել են:
Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 4,60%-ով՝ կազմելով 70,70 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 5,96%-ով՝ հասնելով բարելի համար 74,16 դոլարի:
Brent անպրանքանիշի նավթի գինը հուլիսի 26-ից ի վեր առաջին անգամ նվազել է 75 դոլարից:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: