«Հրապարակ». Բացահայտումների կծիկը կարող է հասնել Միհրան Պողոսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ ստուգումներ են սկսվել ԴԱՀԿ-ում, որի բացահայտումների կծիկը կարող է հասնել մինչև ԴԱՀԿ նախկին պետ, Սերժ Սարգսյանի մտերիմներից ու հովանավորյալներից մեկին՝ Միհրան Պողոսյանին, ով ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է։ Ուշագրավ է, որ երեկ լրագրողների հետ զրույցում Պողոսյանը չի բացառել օֆշորային գործի վերաբացման հնարավորությունը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ ինքը մտավախություններ չունի։
«Եթե նոր իշխանություններն անհրաժեշտ կգտնեն վերաբացել այդ գործը, կաջակցեմ և բոլոր փաստերը կներկայացնեմ», - ինքնավստահ հայտարարել է նա։ Ինչ վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված բացահայտումներին, նա ողջունել է դա՝ ասելով, որ ով ինչ արել է, պետք է կարողանա պատասխան տալ դրա համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները