«Ժողովուրդ». Զինկոմները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաև ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գարիկ Առաքելյանին:
Ըստ շրջանառվող լուրերի` զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով: Ավելին` Առաքելյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց ևս, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ:
Մեր օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում ևս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը: Իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում բոլոր զինկոմներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները զսպելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները