ԱԺ արտահերթում ընդունվեցին ներկայացված բոլոր օրինագծերը
Ազգային ժողովը 78 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց նաև «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:
Աղբողջությամբ և միաձայն ընդունվեց նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց ամբողջությամբ՝ 78 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 79 կողմ ձայնով։
Վերջում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ աշխատանքի համար և հայտարարեց, որ անցնում են 30-օրյա իրենց արձակուրդին։
Հարակից հրապարակումներ`
- Տուգանքների համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
- Բռնությունների վիճակագրությունն իրապես բավականին խնդրահարույց է. Նաիրա Զոհրաբյան
- 18 տարին լրացած, բայց դպրոցը չավարտած տղաներին հնարավորություն կտրվի ուսումն ավարտել. փոխնախարար
- Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ազդարարման համակարգի մասին» օրենքում