Ճապոնիայում ջրհեղեղից զոհերի թիվն ավելանում է
Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 195-ի։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան։ Նրա խոսքով՝ ևս չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Նա հավելել է նաև, որ անհետ կորածների պաշտոնական թիվը 23 է։ Միևնույն ժամանակ, դեռ հնարավոր չէ հաստատել Հիրոշիմայի նահանգում ևս 42 մարդու գտնվելու վայրը։
Գլխավոր քարտուղարը ասել է, որ վարչապետ Սինձո Աբեն ուրբաթ օրը կրկին կայցելի տուժած տարածքներ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ աղետի գոտում տեղակայված են ինքնապաշտպանական ուժերի 73 հազար աշխատակիցներ, ոստիկանությունը և հրդեհային պաշտպանությունը, ներգրավված են 80 ուղղաթիռներ:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում ջրհեղեղեի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին
- Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 100-ից անցել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում