Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով
2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ԱՀ են այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ, նման թվեր է հրապարակել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):
Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:
Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:
Հարակից հրապարակումներ`
- Հունոտի կիրճի առաջին կամուրջը պատրաստ է
- Հայաստանի և Արցախի զբոսաշրջային հնարավորությունները շատ ավելի են, քան դրանք կարողանում ենք իրացնել . Զեյթունցյան
- Դադիվանք. Նույնիսկ եկեղեցու անկյունաքարերն են փոխվում
- Արցախի զբոսաշրության ոլորտի զարգացմանը 2017 թվականին հատկացվել է 22 մլն դրամ
- Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է Մադրիդում
- Արցախի զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով
- Տիգրանակերտի հետազոտությունը շատ նոր խնդիրներ առաջ քաշեց. Արշավախմբի ղեկավար
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը