Պետք է տեղի ունենան ամբողջ ավագանու, ոչ թե միայն քաղաքապետի ընտրություններ. Փոսստանջյան
«Նախընտրելի է, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունենան ոչ թե այսպես արագ, այլ դրանց կազմակերպմանը ժամանակ տրամադրվի: Եթե ՀՀԿ-ն չհամաձայնի ընտրությունը նշանակել օգոստոսի 8-ին, ապա պետք է նշանակի իր համար ցանկացած օր: Բայց այս պահի դրությամբ իրենք չունեն համապատասխան ֆորում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Եթե իրենք որոշեն, որ ընտրությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրած օրը, մենք ժամանակավոր այս ընթացքում կմասնակցենք ավագանու նսիտերին և կտեսնենք՝ ինչպիսին կլինի պատկերը: Բայց, այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ պետք է տեղի ունենան ավագանու, ոչ թե միայն քաղաքապետի ընտրություններ: Դրանց միջոցով պետք է ձևավորվի նոր ավագանի, պետք է ունենանք նոր քաղաքապետ»,- նշեց Փոստանջյանը:
«Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ իրենք արդեն իսկ ունեն քաղաքապետի իրենց թեկնածուն, սակայն անուն կհայտարարվի որոշում կայացնելուց հետո:
Իսկ հնարավո՞ր է, որ քննարկվի «Ելք» խմբակցության հետ միասնական թեկնածուով հանդես գալու տարբերակ, հետաքրքրվեցին լրագրողները: Փոստանջյանն ի պատասխան նկատեց, որ նման քննարկման անհրաժեշտություն իրենք չեն տեսնում:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կա վստահության դեֆիցիտ, մարդը պետք է հեռանա. Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան