«Զվարթնոցի» կլոր շենքն ու ևս 6 կառույց ստացել են պատմության անշարժ հուշարձանի կարգավիճակ
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Հրազդան մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը, Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ) ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։ Նա նաև հայտնել է, որ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել կառույցներին՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է «Զվարթնոցօ» հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: Սակայն հանրությունն այդ որոշման դեմ իր դժգոհությունը հայտնեց։ Ճարտապետները նշում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ստեղծագործական արժեք է ներկայացնում և այն քանդել չի կարել, առաջարկում էին այն ընդգրկել պետական մշակութային հուշարձանների ցանկում։
Հիշեցնենք նաև, որ 2010 թվականին կառավարությունն ընդունել էր «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ Սակայն բուռն քննարկումների ու հասարակական բողոքի մեծ ալիքի շնորհիվ ծրագիրը սառեցվեց:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներիում ընդգրկված են 24 հազար 500- ից ավելի հուշարձան։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը
- «Զվարթնոց»-ի հին շենքին հիմնականում հարդարման աշխատանքներ են պետք. Գրիգոր Ազիզյան
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար
- Հայաստանի տարածքում առավել վտանգված է 245 հուշարձան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- Արամի 30 հասցեում գտնվող շենքը կարող էր մնալ՝ մինչև ճակատագիրը որոշվեր. նախարար
- «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
- Ճարտարապետ. «Զվարթնոց»-ի հին շենքն ուղղակի խնամքի կարիք ունի
- Երևանի գլխավոր ճարտարապետ. Զվարթնոցի կլոր շենքը չպետք է քանդվի
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան