Լևոն Իգիթյանը տեղյակ չէ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից:
«Հեսա կմտնեմ կիմանամ, ձեզանից եմ լսում: Ես այ սենց զբաղված մարդ եմ»,-ասաց ՀՀԿ ավագանու անդամը:
Լրագրողներն ավագանու անդամից հետաքրքրվեցին՝ ո՞ւմ է տեսնում քաղաքապետի պաշտոնում: Ի պատասխան՝ Իգիթյանն ասաց. «Ես լիքը գործ ունեմ, այդ ուղղությամբ չեմ մտածել, որովհետև լիքը մտածելու բան հիմնարկում ունեմ: Մի անգամ չեկաք տեսնեք՝ ինչով եմ զբաղվում»:
Ինչ վերաբերում է երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապօրինի հարստացման և ունեցվածքի մասին իրավապահների բացահայտումներին՝ Լևոն Իգիթյանն ասաց, որ որևէ մեկի ունեցվածքի մասին տեղյակ չէ, Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ տեսանյութը չի տեսել, հեռուստացույց չի դիտում, համացանցից չի օգտվում:
«Ես Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենն եմ, միայն դրանով եմ զբաղվում: Ցանց-մանց, տենց բաներից զզվում եմ»,- ասաց ավագանու ՀՀԿ-ական անդամը:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
- Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան