Խորվաթիայի հավաքականը կստանա 28 միլիոն դոլար ԱԱ-2018-ի եզրափակիչ դուրս գալու համար
Խորվաթիայի հավաքականը նախօրեին ԱԱ-2018 կիսաեզրափակչում հաղթեց Անգլիայի հավաքականին 2։1 հաշվով։ Խորվաթիայի հավաքականը եզրափակչում կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին։
Գազետա.ռու-ն գրում է, որ Խորվաթական ֆուտբոլային միության հոնարարը կազմում է շուրջ 28 միլիոն դոլար։
Աշխարհի առաջնության մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 400 միլիոն դոլար։ Մրցաշարի յուրաքանչյուր մասնակից կստանա 8-ական միլիոն դոլար, 1/8 եզրափակիչ դուրս գալու համար մրցանակային գումարը բարձրացել է մինչև 12 միլիոն դոլարի, իսկ ֆուտբոլային կազմակերպությունների, որոնց հավաքականները ¼ եզրափակիչ են դուրս եկել, կստանան 16 միլիոն դոլար։
Աշխարհի ապագա չեպիոնին կհասնի 38 միլիոն դոլար, փոխչեմպիոնին՝ 28 միլիոն դոլար, երրորդ մրցանակակրին՝ 24 միլիոն դոլար, չորրորդ տեղը գրաված հավաքականին՝ 22 միլիոն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին