Կարլես Պուչդեմոնին կարտահանձնեն հայրենիք
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը կուղարկվի հայրենիք: Եվրանյուզի հաղորդմամբ, արտահանձնման որոշումը կայացրել է Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն մարզի դատարանը: Որոշման համար հիմք է ծառայել Պուչդեմոնին ուղղված մեղադրանքը՝ բյուջետային միջոցների ապօրինի ծախսման վերաբերյալ:
Պուչդեմոնը լքել էր Իսպանիան հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեից հետո, որին դեմ էր պաշտոնական Մադրիդը: Մարտի վերջին Պուչդեմոնին ձերբակալել էին Գերմանիայում, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան