Ֆեյսբուքյան հարցում՝ զրկե՞լ, թե ոչ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստը։ Մինչև նիստը՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ցանկանում է ֆեյսբուքյան քվեարկության միջոցով պարզել՝ արդյոք քաղաքացիները կողմ են Մանվել Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից, թե ոչ։
«Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև Մանվել Սեկտորի Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը:
Կողմ եք արդյոք, որպեսզի Մանվել Սեկտորի Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից»,- գրել է Դ.Գասպարյանը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրանք մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գիգորյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
- Մանվել Գրիգորյանի եղբոր որդին հայտարարել է հրաժարականի մտադրության մասին
- Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնացողը զղջում է
- Քննչական կոմիտեն՝ Մանվել Գրիգորյանի տնից գողության մասին
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվել է
- Ձերբակալման հենց առաջին օրը այցելել եմ Մանվել Գրիգորյանին. Արման Թաթոյան
- Մանվել Գրիգորյանի Արցախի տանից հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ
- Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Մանվել Գրիգորյանի փաստաբանին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիք ուղարկած քաղաքացին բացատրություն է տվել
- Մանվել Գրիգորյան. Ես հավատում եմ արդարադատությանը
- Փաստաբանը վարչապետին կոչ արեց հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից
- ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին՝ Մանվել Գրիգորյանի քրգործով