Հունաստանում հայտնաբերվել է հնագույն արտեֆակտ՝ «Ոդիսականից» մի հատվածով
Հույն և գերմանացի հնագետները Հունաստանում՝ Օլիմպիայում, հայտնաբերել են կավե ցուցանակ, որի վրա «Ոդիսականից» մի հատված է փորագրված։ Դա, հավանաբար, պոեմի ամենահին հայտնի մասերից է։ Վեստի. ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հունաստանի մշակույթի և սպորտինախարարությունը։
Ներկայացված է պոեմի 14-րդ երգից 13 տող։ Դրանում Ոդիսևսն տասնամյա դեգերումներից հետո արդեն վերադարձել է Իթաքե, զրուցում է իր ընկերոջ հետ։ Ցուցանակի հստակ տարիքը հայտնի չէ։ Նախնական տվյալներով, այն պատրաստվել է մ.թ. 3-րդ դարից ոչ ուշ։
Հազիվ թե նոր գտածոն իր տարիքով համարվի ռեկորդային, բայց նման հնագույն արտեֆակտեր բավականին քիչ են, և դրանց վրա պահպանված հատվածները շատ կարճ։ Այդ իսկ պատճառով հնագույն տեքստի յուրաքանչյուր հատված արժեքավոր է։ Պատմաբաններին այն թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել համաշխարհային գրականության մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Նախարարությունից նշել են, որ գտածոն կարևոր հնագիտական, գրական և պատմական հուշարձաններից մեկն է։
Վեպն ամբողջությամբ 12109 տող է։ Պատմաբանների կարծիքով, այն գրվել է մ.թ.ա 8-7 –րդ դարերում։