Եթե կա վստահության դեֆիցիտ, մարդը պետք է հեռանա. Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ
Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Ենոք Ազարյանը ներկա չի եղել նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ վերջինս ներկայացրել է իր հրաժարականի պատճառները: Այս մասին Ազարյանն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես ուղղակի տեղյակ եմ, որ հրաժարական տվեց, բայց հրաժարականի թեման, կարծում եմ, 10-15 օր առաջ քննարկվում էր: Իմ համար պարզ է. եթե ժողովրդի կողմից կա վստահության դեֆիցիտ, երևանցու մասին չեմ խոսում, խոսում եմ մի քիչ առաջ գնալով՝ ասեմ նաև դատական համակարգի, բոլոր մարդիկ, որ պաշտոն են զբաղեցնում, եթե կա վստահության դեֆիցիտ, այդ մարդիկ պետք է հեռանան: Բոլորս ականատես էինք վտահության դեֆիցիտի»,-ասաց Ենոք Ազարյանը:
Լրագրողներն ավագանու ՀՀԿ-ական անդամից հետաքրքրվեցին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականն ուշացած չի՞ համարում: Նա պատասխանեց, որ ինքը գնահատական տալ չի կարող, յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ երբ գնա, գնա կամ չգնա: Նա միաժամանակ խորհուրդ տվեց սպասել իրավապահ մարմինների՝ Տարոն Մարգարյանի ապօրինի հարստացման շուրջ բացահայտումների իրավական գնահատականներին:
Իսկ փորձելո՞ւ է ՀՀԿ-ն պահել քաղաքային իշխանությունը, հարցրեցին լրագրողներն Ազարյանից:
«Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել: Եթե կա վստահության պակաս՝ անկախ նրանից՝ ինչ կուսակցություն կամ անհատ է, պետք է նոր ընտրությունների հնարավորություն ստեղծվի: Անձերի հետ կապված՝ սուբյեկտիվ կարծիք չունեմ»,- ասաց Ենոք Ազարյանը՝ ընդգծելով, որ երևանցին վստահության դեֆիցիտ ունի ողջ ավագանու հանդեպ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- «Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին