Բիթքոինի փոխարժեքը 6,2 հազար դոլարից նվազել է
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքը 6,2 հազար դոլարից նվազել է: Այս մասին են վկայում էլեկտրոնային առևտրի արդյունքները: Փորձագետներն կանխատեսում են կրիպտոարժույթի հետագա նվազում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 2,02%-ով՝ կազմելով 6,237 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 2,27 տոկոսով՝ հասնելով 6,2 հազար դոլարի:
Թվային այլ արժույթների փոխարժեքները նույնպես նվազել են: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 0,53%-ով և կազմել 436,37 դոլար, Ripple-ինը՝ 1,76%-ով և կազմել 0,437 դոլար, Bitcoin Cash-ն էլ նվազել է 0,73%-ով և հասել 687,94 հազար դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 246,98 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 43 տոկոսը: