Երեք մանկապատանեկան գրքի շնորհանդես՝ Խնկո-Ապոր գրադարանում
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հուլիսի 13-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից երեք գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացնի:
Հանրության դատին կհանձնվեն տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի, Մարիա Ղազարյանի երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
Հրատարակչությունից հայտնում են, որ շնորհանդեսը կուղեկցվի Սուսաննա Հարությունյանի հեղինակած նկարների ցուցահանդեսով:
«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար: