Ուկրաինայում շարունակվում է կարմրուկի բռնկումը. ԱՆ-ն հորդորում է զգուշանալ
Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կարմրուկի ևս 1021 դեպք: Այսպիսով` դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 25 հազարը, որոնցից կեսից ավելին` շուրջ 15 հազարը, երեխաներ են: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կարմրուկի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ երեխաներ:
Նախարարությունը հորդորում է. «Ամառային հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ, քանզի այս վարակի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված (առնվազն 2 դեղաչափ) պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով հնարավոր բարդությունները:
Հայաստանում 2018 թվականի փետրվար-ապրիլին արձանագրվել է կարմրուկի 17 բերովի դեպք, որոնցից 14-ը՝ չպատվաստված, իսկ 3-ը` թերի պատվաստված անձանց մոտ: Դեպքերի հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է:
Միաժամանակ, Ուկրաինայում գրանցվել է դիֆթերիայի երրորդ դեպքը` այս անգամ 15 տարեկան դեռահասի մոտ: Երեխան բուժման նպատակով ստացել է հակադիֆթերիային շիճուկ, վիճակը կայուն է: Առողջապահության պատասխանատուները տեղեկացնում են, որ Ուկրաինայում առկա է բավարար քանակի պատվաստանյութ և հակադիֆթերիային շիճուկ:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում վերջին շաբաթվա ընթացքում մոտ 1400 անձ կարմրուկով է հիվանդացել
- Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր
- Կարմրուկի դեպքեր են գրանցվել
- Ուկրաինայում կարմրուկից ութ մարդ է մահացել
- Խոշոր նվաճումներից է կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայությունը. ԱՆ
- ԱՆ-ն պատասխանել է կարմրուկի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերին
- Վրաստանում օրական արձանագրվում է կարմրուկի 100 դեպք. Սանիտարակարանտինային կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով
- Ան-ը խորհուրդ է տալիս Վրաստան հանգստի մեկնելուց առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ
- ՏԱՐՕՐԻՆԱԿ «ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ»