Տուգանքների համաներման մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց
Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ մի քանի առաջարկներ են ստացել առաջինից երկրորդ ընթերցմամբ ընկած ժամանակահատվածում։
«Առաջարկներից մեկն է՝ վարչական իրավախախտումների մասին ամնիստիայի տակ հայտնված բառերը փոխարինվել են համաներման մասին օրենք բառակապակցությամբ: Նաև նոր հոդված է առաջարկվում, որը վերնագրված է «համաներում» և նախատեսում է, որ անձը ԱԺ-ի կողմից համաներմամբ կարող է լրիվ կամ մասնակի ազատվել վարչական պատասխանատվությունից, իսկ արդեն վարչական տույժի ենթարկված անձը՝ այդ օրենքով լրիվ կամ մասնակի նոր ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ տույժից: Սա իրավական հստակ հիմքը կլինի, որով ցույց կտանք, որ ԱԺ-ն կառավարության որոշմամբ կարող է ընդունել համաներում»,-ասաց փոխնախարարը։
Հովհաննիսյանի խոսքով՝ մյուս առաջարկը, որը բանավոր է եղել ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի կողմից, ևս ներառվել է համաներման ակտի նախագծում. «Որպեսզի համաներումը տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, սակայն հետևյալ կերպ, այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած: Այսինքն՝ այն ռեժիմը, որ մեկ տարում կրկին խախտում է անում, և այդ խախտման կրկնությունը ծանրացնող հանգամանքներով է հաշվվում. մենք այս ակտով վերացնում ենք ոչ միայն նրանց համար, ովքեր տուգանքը չեն վճարել և ազատվում են, այլ նաև այն անձանց համար, ովքեր տուգանքը վճարել են»։
Այնուհետև «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը դրվեց քվերակության։ Նախագիծն ընդունվեց 68 կողմ, 2 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մտածեք ընդհանրապես այս չարաբաստիկ կարմիր գծերից ազատելու մասին. Գևորգ Պետրոսյան
- Ամեն անգամ համաներումներից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասում է. Միհրան Պողոսյան
- Տուգանքներից ազատվելու համաներումը կտարածվի շուրջ 150 հազար անձանց վրա. Զեյնալյան
- Բարեխիղճ քաղաքացիները պահանջում են տուգանքների վճարած գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում