Արցախի ԱԳՆ. Դրական ենք գնահատում ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը
«Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը»: Արձագանքելով Բրյուսելում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը՝ նման մեկնաբանություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
Նրա խոսքով, այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից։
Հիշեցնենք, որ հանդիպմանը հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: