Մշակույթ 13:20 13/07/2018 Հայաստան

Հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը. Կարո Վարդանյան

Թանգարան՝ բաց երկնքի տակ։ Այսպես են ներկայացնում Հայաստանը՝ հարյուրավոր վանքերի, խաչքարերի բացօթյա ցուցադրության համար։ Հայաստանը հարուստ է նաև հենց թանգարաններով, ինչը, բնական է, քանի որ ունենք հարուստ մշակութային ժառանգություն։ Այդ թանգարաններից շատերն ունեն վերանորոգման, հիմնանորոգման կարիք, ունեն ցուցադրությունների թարմացման, ժամանակակից պահանջներին հարմարեցնելու խնդիր։ 

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ունի հինգ մասնաճյուղ՝ Դսեղում Հովհաննես Թումանյանի, Գորիսում՝ Ակսել Բակունցի, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանի, Երևանում՝ Դերենիկ Դեմիրճյանի և Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանները։

Panorama.am-ը հետաքրքրվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանից, թե ի՞նչ վիճակում են իրենց ենթակայության տակ գտնվող թանգարանները։  Նա ասաց, որ 2011 թվականից է այդ պաշտոնում, այս տարիների ընթացքում կարողացել են սուղ միջոցներով տուն-թանգարանները բերել այնպիսի վիճակի, որոնք այժմ իրենց մարզերում կարևոր մշակութային օջախներ են։ Տուն-թանգարաններից միայն Սիլվա Կապուտիկյանին է անմխիթար վիճակում։ Նշենք, որ երեք տարի է, ինչ տուն-թանգարանը կցվել է թանգարանին։

«Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի շենքային պայմանները խայտառակ վիճակում են։ Նույնիսկ իր կենդանության օրոք էր տան հիմնանորոգման հարցը մտահոգում  Սիլվա Կապուտիկանին»,- նշեց Կ. Վարդանյանը՝ հավելելով, որ թեև անմխիթար վիճակ է, բայց դա չի խագարում, որ թանգարանը լիարժեք գործի։

2019 թվականին նշվելու է բանաստեղծուհու 100-ամյա հոբելյանը։ Թանգարանի տնօրենը ենթադրում է, որ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով, իսկ նման դեպքում շատ ավելի ռեալ է դառնում խնդիրների լուծումը։ Այս դեպքում, նրա խոսքով, առաջին հերթին հիմնանորոգման խնդիրը պետք է բարձրացվի։

Կարո Վարդանյանը նշեց, որ Հայաստանում կան թանգարաններ, որոնք վերանորոգման կարիք ունենք, սակայն չցանակացավ նշել որևէ անուն։

«Բնական է, որ պետք է լինեն նման թանգարաններ, քանի որ մեր փոքրիկ երկրում ունենք տասնյակ ու տասնյակ թանգարաններ։ Ոչ միայն ունենք, այլ ամեն տարի տասնյակ նախաձեռնող խմբեր են ստեղծում, պահանջում են պետությունից բացել այս թանգարանը, այն թանգարանը։ Համաձայնեք, որ հաճախ ինքնանպատակ է լինում նոր թանգարանների բացումը։ Թանգարանը պետք է կենդանի, կենսունակ ռիթմիկ օրգանիզմ լինի՝ ամենօրյա այցելուներով, միջոցառումներով, մշակութային մթնոլորտով։ Եթե պետությունն այդքան ծախս է անում՝ շենքը կառուցում է, ցուցադրության հարցերը հոգում  է, հաստիքներ է հատկացնում և ամիսներով մարդ չի մտնում, դա արդեն դառնում է ինքնանպատակ։ Իմ սուբյետիվ դիրքորոշումն է՝  եղածը բարվոքել, ավելացնել այցելուների քանակը, ցուցադրությունները հարմարեցնել ժամանակակից աշխարհում ընդունված պայմաններին, լինեն գործող, կենսունակ օրգանիզմներ, ինչպես ժամանակակից աշխարհում է»,- ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։

Հարցին, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը՝  Ջավախքում՝  Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերանորոգման ուղղությամբ, Կ. Վարդանյանն ասաց, որ այն այլ պետության՝ Վրաստանի տարածքում է, ինչը խնդրի լուծումը բարդացնում է։ 

«Մեծագույն բանաստեղծուհու տուն-թանգարանը խայտառակ վիճակում է, աղետալի վիճակ է։ Ցուցադրությունը նույնպես աղետալի վիճակում է, ներկայացված են տասնամյակների վաղեմությամբ խունացած լուսանկարներ, թղթեր։ Մենք մեր միջոցներով փորձում ենք աջակցել։  Երեք տարի առաջ մեր թանգարանում գտնվող Տերյանի ֆոնդը բարձր որակով, խտությամբ թվայանցրել եմ, երկու սկավառակով նվիրել տուն-թանգարանին այն ակնկալիքով, որ կարելի է նոր պաստառներ տպագրել, նոր  լուսանկարներ անել, գոնե ցուցադրությունը թարմացնեն։ Ցավոք, իմ տվյալներով, այդպես էլ ոչինչ չեն արել այդ ուղղությամբ»,- նշեց նա։

Միաժամանակ հավելեց, որ երկու տարի առաջ Կարծախում բացվել է աշուղ Ջիվանուն տուն-թանգարանը,  իրենք կատարել են հետազոտական աշխատանք, ուսումնասիրել  Ջիվանու ժամանակակիցների ֆոնդերը, բավականին նյութ ստացել, թվայնացրել ու նվիրել  տուն-թանգարանին։ 

Տերյանի տուն-թանգարանի հետ կապված Կ. Վարդանյանը նաև ասաց.  «Այն, ինչ որ պետք է արվի, արել ենք՝ նյութերի, խորհրդատվության առումով։ Ինչ վերաբերում է շենքային անմխիթար պայմաններին, կարծում եմ,  վարչապետերի, մշակույթի նախարարների մակարդակով հանդիպումներից մեկի ժամանակ  նաև այդ հարցը պետք է օրակարգում լինի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}