Փաշինյանը Տարոն Մարգարյանին ընդգրկել է Անկախության տոնի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 11-ին որոշում է ստորագրել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը, հրապարկված հեվալվածի համաձայն, հաստատելու մասին:
Ուշագրավ է, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև Երևանի՝ արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Հիշեցնենք, որ նա իր հրաժարականի մասին հայտարարել է հուլիսի 9-ին՝ որոշումը ստորագրելուց երկու օր առաջ:
Նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են նրա կողմից 2018 թվականի հուլիսի 9-ին ներկայացված հրաժարականի հիմքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան