Երևանը՝ աղբի մեջ
Երևանի ցանկացած վարչական շրջանում ամեն քայլափոխի աղբակույտեր են ու լի աղբամաններ: Ձմերուկի սեզոնին, +42 աստիճանի շոգի պայմաններում աղբամանների կողքը կեղտաջրի լճակներ են գոյացել, դրանց վրա էլ՝ ճանճերի, մոծակների, մլակների հոծ բազմություն: Առնետներ տեսնողներ էլ են եղել: Աղբամանների հարակից տարածքներն էլ լցվել են աղբով, քամին դրանցում եղած թեթև տոպրակներն ու այլ տարաները քշել, տարել է:
Քաղաքացիները դժգոհում են՝ բացի վատ աղբահանությունից, նաև աղբամանների թիվն է կրճատվել: Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 1-ին, 5-րդ փողոցներում, կամուրջի հարևանությամբ եղած աղբամաններն անհետացել են:
«Արդեն մեկ շաբաթ է՝ Ներքին Չարբախում աղբամանների թիվը զգալիորեն կրճատվել է: Հիմա բնակիչները աղբը թողնում են աղբամանների նախկին տեղում: Բարեկիրթներն էլ, աղբը ձեռքներին, այնքան են պտտվում մինչև մի աղբաման գտնեն: Գտնելուց էլ էլի կողքն են դնում»,-Panorama. am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:
Նրանք զանգահարել են «Սանիթեք» ընկերության թեժ գիծ, պատասխանել են, որ դրանց տեղադրման հարցով զբաղվում է թաղապատերանը: Խոստացել են բողոքը փոխանցել վարչական շրջանի աշխատակազմ, օրեր անց էլ խնդիրը չի լուծվել:
Panorama.am-ը փոքրիկ շրջայց կատարեց Կենտրոնի փողոցներում: Մինչ մենք լուսանկարում էինք կուտակված աղբը, քաղաքացիները մոտենում էին ու դժգոհություններ հայտնում:
«Եվ սա պետության մայրաքաղա՞ք է», -նկատեց տարեց մի տղամարդ:
Քաղաքապետարանից Panorama.am-ին ասացին, որ աղբահանության խնդրի մասով կարող է խոսել միայն «Սանիթեք»-ը:
«Սանիթեք» ընկերության թեժ գծի (8090) 301 օպերատորն ասաց տեխնիկական խնդիր է, իրենք էլ դժգոհություններ են ստանում: Այլ մանրամասներ հայտնելու իրավասություն, ասաց, չունի, խնդրեց զանգահարել՝ 011 200 331 հեռախոսահամարով: Այստեղ էլ պատասխանող չեղավ: Ընկերության ֆեյսբուքյան էջին ուղղված նամակ-հարցումն էլ անպատասխան է:
Լուսանկարներն արվել են Երևանի տարբեր հատվածներում:
Հարակից հրապարակումներ`
- Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար չէ. վարչապետ
- Այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան. «Սանիթեք»
- Տարոն Մարգարյան. «Սանիթեք»-ը թերացել է
- Քաղաքապետարան, ծանոթացիր՝ «Սանիթեք»
- Աղբահանության խնդիրը մեզ համար օրակարգային հարց է դառնում. փոխվարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին