Fly United-ը մտադիր է Հայաստանում գրասենյակ բացել
Չեխական Fly United ընկերությունը մտադիր է Հայաստանում գրասենյակ բացել: Այս մասին հայտարարել են ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցը և Եվա Ստիլցովան տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանը: Նրենք նշել են, որ նման մտադրություն է առաջացել է Հայաստան երկորդ անգամ այցելության ժամանակ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընկերությունը ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում, համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։
Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։