Եվրահանձնաժողովը բացատարել է Յունկերի տարօրինակ պահվածքը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի մոտ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ իշիալգիայի նոպա է եղել, այժմ նա իրեն լավ է զգում, դեղեր է ընդունում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը։
«Ուզում եմ հայտնել, որ չորեքշաբթի երեկոյան Յունկերի մոտ իշիալգիայի նոպա է եղել։ Յունկերը նախկինում հրապարակավ բացատրել է, որ այդ հիվանդությունն ազդում է իր քայլելու վրա, ինչը տեղի է ունեցել չորեքշաբթի։ Ընդունում է դեղ և իրեն լավ է զգում։ Նա շարունակում է աշխատել, ինչպես արել է միշտ»,- ասել է նա։
Ավելի վաղ սոցկայքերում տարածվել էր տեսանյութ՝ արված հուլիսի 11-ի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից, որտեղ երևում է, որ Յունկերին օգնություն է անհրաժեշտ եղել, որպեսզի բարձրանա և իջնի ամբիոնից։ Նա նաև քայլելուց է դժվարացել։ Սկսվել են խոսակցություններ, որ Յունկերն ալկոհոլ է օգտագործած եղել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան