Ավագանու «Ելք» և ՀՀԿ խմբակցությունները քաղաքապետի թեկնածուի հարցում դեռևս չեն կողմնորոշվել
Երեկ Երևանի ավագանու նիստում հայտնի դարձավ, որ քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 16-ին։ Այս որոշմանը կողմ քվեարկեց 34, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1անդամ:
«Ելք» խմբակցության առաջարկը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, մերժվեց։
Հատկանշական է, որ ավագանու խմբակցություններից և ոչ մեկը երեկվա դրությամբ քաղաքապետի սեփական թեկնածուի անուն չհնչեցրեց՝ բացառությամբ «Երկիր Ծիրանի» խմբակցության, որի՝ այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։
Պարզելու՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն ու «Ելք»-ն արդեն այսօր կողմնորոշվել են թեկնածուների հարցում, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց նշված ուժերի ներկայացուցիչների հետ։
«Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հարցի շուրջ քննարկում դեռևս չեն ունեցել։ Իսկ գուցե հենց ընտրությունների օ՞րն են մտադիր հայտնելու իրենց թենածուի անունը, հետաքրքրվեցինք։ «Դեռ քննարկում չի եղել։ Ոչ ժամկետների մասին գիտենք, ոչ էլ այն մասին, թե ում ենք առաջադրելու։ Որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Անի Սամսոնյանը։
ՀՀԿ-ի դիրքորոշումը պարզելու համար զանգահարեցինք խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանին։ Հեռախոսազանգին պատասխանեց Աննա անունով մի կին՝ ներկայանալով որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ով նշեց, որ Նահապետյանը զբաղված է։
Նա հայտնեց, որ ավագանու ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետի թեկնածու դեռևս չունի, հարցը քննարկման փուլում է։
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր Ծիրանի»-ն Փոստանջյանին առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Լևոն Իգիթյանը տեղյակ չէ, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- «Ելք»-ն առաջարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել օգոստոսի 8-ին, ՀՀԿ-ն՝ հուլիսի 16-ին
- «Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար այս պահին իմ տարիքը չի համապատասխանում». Թեհմինա Վարդանյան
- Տարոն Մարգարյանը հայտարարեց հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան