Թրամփը Թվիթերում հրապարակել է Կիմ Չեն Ընի նամակը
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում բարձր է գնահատել Սինգապուրի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ ԱՄՆ նախագահը նամակը հրապարակել է Թվիթերում։
A very nice note from Chairman Kim of North Korea. Great progress being made! pic.twitter.com/6NI6AqL0xt
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 12, 2018
Ռիա նովոստի հաղորդմամբ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը նամակում նշել է, որ գնահատում է եռանդուն և աննախադեպ ջանքերը, որոնք ներդնում է Թրամփը երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար։
Բացի այդ, Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ ԱՄՆ և ԿԺԴՀ ընդհանուր ջանքերը կբերեն երկու առաջնորդների նոր հանդիպման, նոր հեռանկարներ կբացեն երկրների համար ու արդյունավետ կլինեն։
ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև առաջին գագաթաժողովը, որի ընթացքում հանդիպել էին ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի առաջնորդները, կայացել է հունիսի 12-ին Սինգապուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան