Լարսում վրացական կողմից ճանապարհն արդեն ազատ է. փոխնախարար
Լարսում վրացական կողմից ճանապարհն ազատ է, տերմինալը՝ նույնպես: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
«Լարսում վրացական կողմից ճանապարհն ազատ է, տերմինալը՝ նույնպես, իսկ Ռուսաստանից եկող հատվածում առայժմ կան հերթեր 4-5 կմ երկարությամբ, բայց շարժվող հերթ է, անցանելիությունը 4-5 ժամ»,- նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Փամբուխչյանն ասել էր, որ Լարսի անցակետի ռուսական հատվածում տրանսպորտային միջոցների կուտակումները կապված են միմիայն տուրիստական սեզոնի հետ, այլ խնդիր չկա:
Հարակից հրապարակումներ`
- Լարսի անցակետում կուտակումները նվազել են. փոխնախարար
- Փոխնախարար. Լարսում ռուսական կողմից հերթը մոտ 5 կմ է
- Լարսում կուտակումները պայմանավորված են զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով