Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով
ԱԻՆ-ը հայտարարում է՝ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ըստ կանխատեսումների, հանրապետության տարածքում հուլիսի 14-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-17-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 14-16-ը, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Այսօր ցերեկը կգրանցվի +38 աստիճան տաքություն, հաջորդ օրերին՝ +34-+33:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում