Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին ներկա կլինի 14 երկրի ղեկավար
Ֆուտբոլի աշխարհի առջնության եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա հանդիպմանը ներկա կլինի 14 երկրի ղեկավար:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, hուլիսի 15-ին «Լուժնիկի» մարզադաշտում խաղին կհետևեն Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Պաղեստինի, Սուդանի. Ֆրանսիայի, Խորվաթիայի նախագահները, Հունգարիայի վարչապետը, Քաթարի էմիրը, Ղրղզստանի վարչապետը և այլք:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի առաջնության փակման արարողությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մեկնել է Մոսկվա: Այսօր նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:
Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը Մոսկվայում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին
- Ինչպես է Խորվաթիայի կառավարությունը երկրպագում ազգային հավաքականին
- Խորվաթիայի հավաքականը կստանա 28 միլիոն դոլար ԱԱ-2018-ի եզրափակիչ դուրս գալու համար
- Զիդանի շնորհավորանքը՝ Ֆրանսիայի հավաքականին
- ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել խորվաթ ֆուտբոլիստ Վիդուի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան