Կեմերովոյում սկսել են մաքրել հրդեհված առևտրի կենտրոնի տարածքը
Այսօր Կեմերովոյում շինարարական տեխնիկայի միջոցով սկսել են մաքրել հրդեհված «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնի տարածքը: Երկու օրում նրանք պետք է հավաքեն ու տեղափոխեն մարտի 25-ին հրդեհի հետևանքով առաջացած կույտերը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, վերականգնման աշխատանքների համար Եկատերինբուրգից ծանր տեխնիկա կբերվի: Ընդհանուր առմամբ առևտրի կենտրոնը բաղկացած է 7 շենքերից, դրանցից մեկն ապամոնտաժվել է: Այնտեղ գործում էին շոգեբաղնիքը, ավտոլվացման կետը, բաղնիքը: Շենքի սեփականատերերն այն նվիրել են Կեմերովոյի քաղաքապետարանին:
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվեց 64 մարդ, որից 41-ը երեխաներ: Հիմնականում չէին փրկվել կինոդահլիճում գտնվողները: Ավելի ուշ հայտարարեցին 60 զոհի մասին: Զոհերի թվով այն խոշորագույներից էր Ռուսաստանի պատմության վերջին հարյուր տարվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյում սկսել են այրված առևտրի կենտրոնի շենքի ապամոնտաժումը
- Կեմերովոյում մահացել է ոչ թե 64, այլ 60 մարդ
- Կեմերովոյի առևտրային կենտրոնից ցատկած երեխան սկսել է քայլել
- Կեմերովոյի հրդեհից հետո 15 առևտրի կենտրոն է փակվել
- Կեմերովոյի առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանային համակարգն աշխատել է մեխանիկական կառավարմամբ
- Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնն ինքնակամ կառույց է
- Կեմերովոյում անհետ կորածներից երեքին ողջ են գտել
- Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
- Կեմերովոյում հրդեհի գործով ձերբակալվածներ կան
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Կեմերովոյում զոհվածներից 41-ը երեխաներ են