«Հրապարակ». Իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում՝ կապված ընտրությունների հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան։ «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր պատասխանի վրա»,- ասաց կառավարական հանձնաժողովի մեր աղբյուրը։
Վենետիկի հանձնաժողովի հետ երկար աշխատած մեկ այլ օրենսդիր նկատեց․ «Պարոն Բուքիքիոն կարող է շատ ցանկանալ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան, նա կարող է և մեկ շաբաթվա ընթացքում կարծիք հայտնել, բայց մեկ տարի առաջ Վենետիկը դրական կարծիք էր տվել նախկին ԸՕ-ին, իսկ, ահա, մեկ տարի հետո կտրուկ շրջադարձ է կատարում․ պե՞տք է լուրջ բացատրություն տրվի, թե ինչու։ Իսկ Վենետիկի աշխատաոճը հետևյալն է․ տալիս են ԸՕ նախագիծը մի էքսպերտի, նա 1-2 ամիս ժամկետ է խնդրում՝ մանրակրկիտ ուսումնասիրելու, հետո այդ էքսպերտի կարծիքը տալիս են մեկ այլ էքսպերտի, որ այդ կարծիքի մասին իր եզրակացությունը տա և այդպես շարունակ։ Այնպես որ՝ մեկ շաբաթում չի ստացվի»։
Բոլոր դեպքերում տեղյակ ենք, որ իշխանություններն արդեն կայացրել են քաղաքական որոշում՝ ընտրություններն անցկացնել 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները