Բակո Սահակյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ներքաղաքական և արտաքին հարցերի շուրջ խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի հանրապետական կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ երեկ էլ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության մի խումբ անդամների հետ՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, և Արցախի կոմունիստական կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության առաջնորդ Բահատուր Դավթյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում