Հնդկաստանի դատարանը մտածել է Թաջ Մահալը քանդելու մասին
Հնդկաստանի գերագույն դատարանը զգուշացրել է կենտրոնական և շրրջանային կառավարություններին, որ հուլիսի 31-ից սկսած ամեն օր քննելու է Թաջ- Մահալ դամբարանի քանդման գործը։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Hindustan Times-ին։
Նշվում է, որ նման միջոցառումները կապված են հուշարձանի վիճակի հետ. այն շատ աղտոտված է և աստիճանաբար փլուզվում է։ Դատարանը մեղադրում է կառավարությունը նրանում, որ շենքը պատշաճ չի խնամվում։
«Ամեն տարի Էյֆելյան աշտարակ է այցելում 80 միլիոն մարդ։ Դա ութ անգամ ավելի է, քան Թաջ Մահալ այցելուների թիվը, որն ավելի գեղեցիկ»,- նշել է դատավորներից մեկը՝ հավելելով, որ պաշտոնյաների ակնհայտ անտարբերության պատճառով երկիրը կորցնում է իր գումարը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում